Ժամանց և շոու բիզնես - Ջոնի Դեփը Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է Փարիզի օնկոլոգիական կենտրոնի հիվանդներին

Հայտնի ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում իր կերտած Ջեք Ճնճղուկի կերպարով այցելել է Փարիզի Կյուրի անվան ինստիտուտի հիվանդներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ փարիզյան ինստիտուտը զբաղվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժմամբ:

Ինչպես ընդգծել են ինստիտուտում, դերասանը հինգշաբթի երեկոյան անակնկալ է արել ինստիտուտի մեծ ու փոքր հիվանդներին:

«Նվեր, որն ուրախացրել է հիվանդներին, բուժանձնակազմին, բժիշկներին և հետազոտողներին: Մեծ շնորհակալություն Ջոնի Դեփին իր ժամանակի, աջակցության և էներգիայի համար», - ասվում է ինստիտուտի Instagram-ի էջում: Հաղորդագրությանը կից մի քանի լուսանկար է հրապարակվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ