Տարածաշրջան - Վրաստանի խորհրդարանը որոշվել է տեղափոխել մայրաքաղաք Թբիլիսի

Վրաստանում ուժի մեջ է մտել Սահմանադրության նոր խմբագրված տարբերակը, որում արդեն սահմանված չէ, թե որտեղ պետք է գտնվի երկրի խորհրդարանը, ինչպես նախկինում էր։ Այս պայմաններում Վրաստանի խորհրդարանը որոշվել է տեղափոխել մայրաքաղաք Թբիլիսի, ինչպես որ տարիներ առաջ էր։ Այս մասին հայտնում է վրացական մամուլը։

Մինչ Սահմանադրության նոր խմբագրված տարբերակի ուժի մեջ մտնելը հին տարբերակում սահմանված էր, որ երկրի խորհրդարանը պետք է գտնվի Քութաիսիում։ 2012 թվականից երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում գտնվող խորհրդարանն իր վերջին նիստն այնտեղ անցկացրել է դեկտեմբերի 27-ին։ Հենց այդ օրը խորհրդարանականները քվեարկել են օրենսդիր մարմինը Թբիլիսի տեղափոխելու որոշման օգտին։

Խորհրդարանը Քութայիս տեղափոխելու որոշումը կայացվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։ Հիմնավորումն այն է, որ երկրի իշխանությունները ցանկանում են զարկ տալ նաև մարզերի զարգացմանը, դրա համար էլ իշխանության մի թևը դուրս են բերում մայրաքաղաքից։

Սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեմ էր այդ տեղափոխությանը, և հիմա հետ է վերադարձնում խորհրդարանի նախկին տեղակայումը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ