Միջազգային - Լուկաշենկոն վաղը կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղը՝ դեկտեմբերի 29-ին, հերթական աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:

Հայտնի է, որ այցի ընթացքում Լուկաշենկոն ակնկալում է կրկին հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները Մոսկվայում կշարունակեն Բելառուսի և ՌԴ-ի միջև փոխգործակցության մի շարք հարցերի շուրջ քննարկումները:

Հիշեցնենք, որ նախագահները վերջին անգամ հանդիպել են դեկտեմբերի 25-ին, նրանց հանդիպումը տևել էր 4 ժամ: Հաղորդվել էր, որ Լուկաշենկոյին չի հաջողվել ռուսական գազի գնի շուրջ համաձայնության գալ Պուտինի հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ