Միջազգային - ԱՄՆ-ում երկու մարդ է մահացել սաստիկ ձյան պատճառով

ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ է դարձել երկու մարդ, գրում է USA Today-ը:

Հաղորդվում է, որ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ է մահացել Կանզասի նահանգում, մեկն էլ՝ Լուիզիանայում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Ձյունահողմերի մասին նախազգուշացումները պահպանվում են Կանզասում, Նեբրասկայում, Հյուսիսային եւ Հարավային Դակոտայում, նաև Մինեսոտայում: Սպասվում է ուժեղ քամի:

«Մենք հաղորդումներ ենք ստանում զրոյական տեսանելիության, երթևեկության շատ բարդ պայմանների մասին», - հրատարակությանը հայտարարել է AccuWeather օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Մայք Դոլլը: 

Business Recorder հրատարակության տեղեկատվությամբ՝ չորեքշաբթիից սկսված ձյան պատճառով ամբողջ երկրում շուրջ 800 չվերթ է չեղարկվել, հետաձգվել է ավելի քան 6,5 հազար չվերթ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ