Հասարակություն - Սևանա լճի հարակից տարածքներում հատուկ միջոցառումներ են իրականացվում

Այս օրերին Երևան-Սևան ճանապարհին ձկան՝ մասնավորապես սիգի վաճառքի մասին հիշեցնում են միայն փակ ու լքված տաղավարները, քամուց ճոճվող ցուցափեղկերն ու այս հայտնի մանեկենը:

Սա մի քանի գերատեսչությունների աշխատանքի արդյունք է: Իսկ թե ինչ աշխատանք է կատարվել ու կատարվում, կներկայացնենք մեր ռեպորտաժում:

ՀՀ ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ:

Մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սեւանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների՝ Սևանի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Մարտունու բաժինների ծառայողները 24 ժամ իրականացնում են ուժեղացված ծառայություն:

Խիստ հսկողություն է սահմանված Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր:

«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ:

Բացի այս ոստիկաններն իրականացնում են նաեւ Սեւանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երեւանի եւ մարզերի շուկաներում:

Ճանապարհներին հատուկ ռեժիմով ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանները: Հսկիչ կետերում նրանք, ոստիկանության տարածքային բաժինների ու Սեւան ազգային պարկի աշխատակիցների հետ կանգնեցնում են կասկածելի մեքենաները եւ ստուգում:

Ծառայությունը հաճախ ստուգվում է նաեւ ղեկավարության կողմից:

Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ կապված հատուկ միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունվարի 20-ը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սեւանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են պատասխանատվության:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ