Մշակույթ - Օսլոյի թանգարանից անհետացել է Էդվարդ Մունկի 6 նկար

Օսլոյի Ստեներսենի թանգարանից անհետացել են նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի 6 աշխատանքները, տարբեր տարիներին թանգարանի հավաքածուից ընդհանուր անհետացել է 47 նկար, որոնց մեծ մասի հեղինակը Մունկն էր, հայտնում է Dagbladet պարբերականը:

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ հայտնաբերվել էր Մունկի 26 կտավների անհետացումը:

Հայտնի է, որ 1952 թվականից նկարների հավաքածուի մի մասը, որը մոտ 900 աշխատանք էր եւ Ակեր կոմունային էր փոխանցել ձեռնարկատեր ու գեղանկարների հավաքորդը, առանց պահպանության գտնվում էր Սոգն ուսանողական քաղաքի հանրակացարանում եւ սրճարանում, քանի որ մինչեւ 1990-ականները թանգարանի շենքը գոյություն չուներ: Լրագրողները սեփական հետաքննությամբ պարզել են, որ 3 նկար գողացել էր մի հունգար ուսանող, սակայն նա երկրից հեռացել էր մինչեւ նկարի անհետանալու մասին հայտնի դառնալը: Հայտնի են նաեւ ուսանողական քաղաքից այլ նկարների գողության դեպքեր:

Պարբերականը հայտնում է, որ մեկ տարի առաջ Մունկի թանգարանից տեղեկություններ է խնդրել նկարների անհետացման մասին: Ըստ ստացած պատասխանի՝ կորած էր համարվում Մունկի 26 աշխատանք:

Այսօր ոչ ոք չի կարող պատասխանել, թե որտեղ են գտնվում Մունկի հետեւյալ գրաֆիկական աշխատանքները՝ «Մարատի մահը», «Օմեգան լալիս է», «Արտասվող աղջիկը մահճակալի մոտ», «Ֆրու Ռ-ի դիմանկարը» եւ այլ ստեղծագործություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ