Միջազգային - 900 ընտանիք Հալեպում նոր բնակարան կստանա

Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ 900 ընտանիք պետական վերակառուցման ծրագրի շրջանակում նոր բնակարան կստանա, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շինարարական ընկերության փոխտնորեն Մաջ ալ Յուսֆին պատմել է, որ շենքերի վերակառուցման աշխատանքները շարունակվում են շուրջ մեկ տարի, նախատեսված 56 շենքից 30-ի կառուցումն արդեն ավարտվել է:

Հայտնի է, որ առաջին 900 բնակարանները տերերին կհանձնվեն երկու ամիս անց:

Բնակարանները նախատեսված են այն ընտանիքների համար, որոնց տները պատերազմական գործողությունների ընթացքում խիստ վնասվել կամ լիովին ավերվել են:

Հիշեցնենք, որ Հալեպն ահաբեկիչներից ազատագրվել է 2016 թվականի դեկտեմբերին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ