Մշակույթ - Անապահով ընտանիքներից 4000 երեխա Պարոնյանի թատրոն են այցելել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքների 4000 երեխա հնարավորություն է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտելու ամանորյա տոնական ներկայացում:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

 Ծրագրում ընդգրկվել են մասնավորապես անապահովության գնահատման համակարգում հաշվառված, Հայաստանի և Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվածների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև բազմազավակ, միակողմանի ծնողազուրկ, կարիքավոր սիրիահայ և սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ