«Տեսակետ» մամուլի ակումբ - Թեմա

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Տատյանա Հմայակյանը (դասական վոկալ անվանակարգում գրան պրիի արժանացած), Էռնեստ Պիչիկյանը («Արտ մյուզիք» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, կազմակերպիչ ՀՀ-ից) և Սամվել Գալստյանը (Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆ., պատվիրակության գեղ. ղեկավար): Թեման՝ «Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը Պրահայում կայացած Արվեստների միջազգային փառատոնից վերադարձել է աննախադեպ բարձր արդյունքներով՝ գրան պրի և առաջին մրցանակներ՝ տարբեր անվանակարգերում: Ովքեր են մասնակցել և ինչ են ներկայացրել, ինչին է միտված փառատոնը, մեր պատվիրակության հաջողությունները և հետագա ծրագրերը» Ասուլիսի ընթացքում կներկայացղվեն երաժշտական համարներ :

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ