Տարածաշրջան - Ադրբեջանական կողմը զորավարժությունների ընթացքում խախտել է հրադադարը

Ադրբեջանի զորամիավորումներից մեկը զորավարժություն է անցկացրել գիշերային պայմաններում՝ իրականացնելով նաև մարտական հրաձգություն ու արձակումներ։ Այս մասին հայտնի է դառնում երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։

Զորավարժություններին, ըստ հաղորդագրության, ներգրավվել են մոտոհրաձգային, հրետանային, զրահատանկային և ինժեներասակրավորային ստորաբաժանումներ։ Ինչ սցենարով են անցկացվել զորավարժությունները, չի ներկայացվում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում էլ խախտում են հրադադարի մասին պայմանավորվածությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ