Տարածաշրջան - Թուրքական տանկերն անցել են Սիրիայի տարածք

Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

 

Տեղեկության համաձայն՝ թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի իշխանությունները հետաձգել էին գործողությունները՝ հիմնավորելով, որ չեն ցանկանում վնասել այդ տարածքներում գտնվող ամերիկացի զինվորներին: Քանի որ ամերիկյան կողմը հայտարարել է իր զինվորներին դուրս բերելու մասին, Թուրքիան սկսում է իր քայլերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ