Միջազգային - Ինդոնեզիայում ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել ցունամիից տուժած շրջաններից

Ինդոնեզիայի իշխանությունները հարկադրված են եղել ավելի քան 17 հազար մարդ տարհանել ցունամիից տուժած շրջաններից, որն առաջացել է Անակ-Կրակատաու հրաբխի՝ դեկտեմբերի 22-ի ժայթքումից: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Ջակարտայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն։

 

«Նրանք մշտական բնակության վայրեր կվերադառնան միայն ողբերգության հետեւանքների վերացումից, իրենց տների ու ենթակառուցվածքի վերականգնումից հետո, որոնք ավերել է ցունամին»,- Նուգրոհոյի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը: Մինչդեռ ցունամիից տուժած Զոնդյան նեղուցում՝ ցունամիից տուժած գոտում, պահպանվում են եղանակային բարդ պայմանները:

Ինդոնեզիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ դրանք կարող են հերթական սեյսմիկ ակտիվությունն առաջացնել այս շրջանում եւ հանգեցնել Անակ-Կրակատաու հրաբխի նոր ժայթքման: Անակ-Կրակատաու հրաբխի ակտիվությամբ պայմանավորված ցունամին Զոնդյան նեղուցի շրջանում դեկտեմբերի 22-ին հարվածել է ՝ Ճավա եւ Սումատրա կղզիների ափերին: Ըստ վերջին հաստատված տվյալների՝ կատակլիզմի հետեւանքով զոհվածների թիվը կազմում է 429, ավելի քան 1,4 հազար մարդ դիմել է բուժօգնության: Եվս 153 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ