Տարածաշրջան - Վրաստանում տարածվում է H1N1 (խոզի գրիպ) վիրուսը. գրանցվել է 2 մահ

Վրաստանում արձանագրվել է A (H1N1) գրիպի, այսպես կոչված՝ «խոզի գրիպի» վիրուսի հետևանքով մահվան երկրորդ դեպքը:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին, Քութայիսում 30-ամյա հղի կին է մահացել, որին հիվանդանոց էին տեղափոխել ծանր վիճակում:

Լրատվամիջոցները փոխանցում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել երեխային. հղիության 38-րդ շաբաթում գտնվող կնոջը կեսարյան հատում են արել: Նորածնի վիճակը բավարար է:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ անցյալ շաբաթ Բաթումում «խոզի գրիպից» 53-ամյա կին է մահացել:

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ գրիպով հիվանդանալու դեպքերը երկրում վերջերս ավելացել են, սակայն համաճարակի վտանգ դեռևս չկա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ