Հասարակություն - Երևանում կբարձրացվեն տեղական տուրքերը

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկման դրված տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը բանավեճի առիթ է դարձել: Նախատեսվում է որոշ տուրքերի բարձրացում, մասնավորապես, տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 դրամով, իսկ 20 և ավելի քմ դեպքում բարձրացվել է 1000 դրամով:

Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկ նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250.000 դրամով՝ հասնելով 600 հազար դրամի։

Նախագծին դեմ են քվեարկել ավագանու «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, կողմ է արտահայտվել «Իմ քայլը» դաշինքը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ