Հասարակություն - Պետք է կանխարգելիչ գործողություններով զսպել հակառակորդին. Ժիրայր Սեֆիլյան

Արցախյան ճակատում սողոսկող մարտավարության շնորհիվ հակառակորդը տարիներ շարունակ դիրքերը մոտեցրել է, նույն գործընթացը, դժբախտաբար, սկսվել է նախիջևանյան ճակատում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա կարծում է, որ թե ՛ մայիսին, թե՛ այսօր ՀՀ ռազմական ղեկավարությունն այդ խնդրին համարժեք չի արձագանքել:

«Համոզված եմ, որ հակառակորդի կողմից նշյալ գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք պետք է ուշադիր լինեն, նաև՝ համարձակ: Պետք է կանխարգելիչ գործողություններով զսպել հակառակորդին՝ հատկապես այն հատվածներում, որտեղ նա ճանապարհներ վերահսկելու հնարավորություն ունի: Արագ և առանց զոհերի կարելի է ուղղումներ անել: Պարզապես քաղաքական կամքի դրսևորում պետք է լինի: Հուսանք՝ նոր իշխանությունը կդրսևորի այն»,- մանրամասնեց նա:


Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող գործընթացներին՝ մասնավորպես ՊԲ-ում կադրային փոփոխություններին, Լևոն Մնացականյանի պաշտոնանկությանը ասաց, որ դրանք անհարժեշտություն էին, բայց լավ կլիներ, որ պատճառները հրապարակային ասվեին:

 

«Կուզենայի, որ այդ հեռացումը լիներ բանակում եղած թերությունների հետեւանք, ոչ թե այն, ինչ մենք լսում ենք: Մեր հորդորն է Փաշինյանին՝ ինչ սկսվել է, ամբողջացրեք, քանի որ ժողովուրդը դրան է սպասում: Բակո Սահակյանի հետ անձնավորված խնդիր չունենք, բայց ժողովրդի պահանջն այն է, որ Արցախում արմատական փոփոխություն լինեն»,-ընդգծեց նա:

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ Սեֆիլյանն անդրադարձել է նաև Արայիկ Խանդոյանի մահավան հանգամանքներին և նշել է, որ բժշկական բազմաթիվ հետազոտություններն ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը մեծ ներգործություն է ունեցել նրա կյանքի կարճացման վրա և հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատժվեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ