Մշակույթ - Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի

Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանվի: Գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքներ է տանում դերասան Հովհաննես Բաբախանյանը: Այս մասին հաղորդում է «ՀԱՅ ՁԱՅՆ»-ը:

Բաբախանյանն այդ մասին խոսել է Լոս Անջելեսի Amga.tv հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ֆիլմի թրեյլերն արդեն նկարահանվել է, և ներկայումս ֆիլմի ամբողջական տարբերակի նկարահանման համար հովանավոր է փնտրվում: Ի տարբերություն նախորդ էկրանավորումների՝ այս ֆիլմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել աշուղի ընտանիքի, կնոջ և չորս երեխաների մասին պատմող պատմությունները:

Սցենարի հիմքում ընկած է Սայաթ-Նովայի ամենահայտնի ժամանակակից հետազոտող Ասլան Ասլանյանի աշխատանքը: Աշուղի դերակատարը կլինի Բաբախանյանը:

Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի մասին պատմող առաջին ֆիլմը նկարահանվել է 1960 թվականին: Կիմ Արզումանյանի մոնոխրոն ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակիցների պատկերացումների վրա՝ 18-րդ դարի հայության կյանքի նկարագրի տեսանկյունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ