Միջազգային - «Դեղին բաճկոնների» փարիզյան ցույցերի ժամանակ այսօր 65 մարդ է ձերբակալվել

Փարիզում «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերի ընթացքում այսօր մինչև 65 մարդ է ձերբակալվել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, տեղի ժամանակով 15:00-ին (18:00 երևանյան) ձերբակալվածների թիվը հասել է 65-ի, որոնցից երեքին կալանքի տակ են առել:

Ֆրանսիական ռադիոկայանի տվյալներով՝ ձերբակալվածների թվում է «դեղին բաճկոններ» շարժման ղեկավարներից մեկը՝ Էրիկ Դրուեն:

Այսօր Ելիսեյան պալատի մոտակայքում ցուցարարների թիվը քիչ է եղել: Փարիզի քաղաքապետարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ