Միջազգային - Մեքսիկայում թերթի խմբագրություն են բերել տուփ մարդու կտրված գլխով

Մեքսիկական Սյուդադ Վիկտորիա քաղաքում Expreso լրատվամիջոցի խմբագրություն է բերվել տուփ մարդու կտրված գլխով, տեղեկացնում է МК.RU-ն՝ հղում կատարելով Diario Contraste-ին։

Վտանգավոր ծանրոցը գտնվել է շենքի դիմացի ավտոկայանատեղիում։

Երբ այն բացել են, հայտնաբերել են սառույց եւ գլուխ։ Տուփի մեջ եղել է գրություն՝ խմբագրության հասցեին սպառնալիքներով։

Սարսափելի գտածոն փոխանցել են իրավապահներին, դատաբժշկական փորձագետները կպարզեն զոհի ինքնությունը։

Արժե նշել, որ Մեքսիկան անցած տարի սպանված լրագրողների թվով պետությունների առաջին հնգյակում է։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ