Միջազգային - ԻՊ-ի դեմ պայքարի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տվել

«Իսլամական պետության» դեմ պայքարի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգերկը հրաժարական է տվել Սպիտակ տան հետ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ունեցած տարաձայնությունների պատճառով, տեղեկացնում է RT-ը՝ հղում կատարելով «Ասոշիեյթիդ պրեսին»։

Մակգերկը «հապճեպ» է անվանել հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հաղթել է ահաբեկիչներին Սիրիայի տարածքում, իսկ զորքը դուրս բերելու որոշումը լոկ արագացրել է նրա հրաժարականը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Սիրիայում «Իսլամական պետության» մնացուկների մասին կարող են հոգալ «տեղի երկրները», այդ թվում եւ Թուրքիան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ