Միջազգային - Անցնող տարում աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են մոտ 511 մլրդ դոլար

Անցնող տարում աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են մոտ 511 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ ներկայում Bloomberg Billionaires Index-ում ներառված աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 4,7 տրիլիոն դոլար:

Սա կապված է համաշխարհային առևտրում լարված իրավիճակով, ԱՄՆ-ում ռեցեսիայի մտավախություններով, ինչպես նաև՝ շուկաների անկմամբ:

«Վերջին շրջանում ներդրողների մտավախություններն ավելացել են»,- ասել է Northern Trust Wealth Management-ի ներդրումների գծով տնօրեն Քեթի Նիքսոնը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորել է անհաջողակ միլիարդատերերի վարկանշային աղյուսակը՝ ըստ Forbes ամսագրի: Ցուկերբերգը բոլորից շատ է գումար կորցրել 2018-ին: Գործարարի կարողությունը կրճատվել է 18,7 մլրդ դոլարով և ներկա պահին կազմում է 52,5 մլրդ դոլար

 

Բացի այդ, Ցուկերբերգը միակ ամերիկացին է, որը հայտնվել է անցնող տարվա գլխավոր անհաջողակների ցանկում: 2018 թվականը Ցուկերբերգի համար անհաջող էր՝ պայմանավորված օգտատերերի տվյալների արտահոսքի շուրջ ծագած սկանդալով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ