Մշակույթ - Գեղարվեստը կրթահամալիրում. Հայաստանի ազգային պատկերասրահում սեբաստացիական ամենամյա համերգ-ներկայացումն է

«Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ- ներկայացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնած ամենամյա կազմակերպումն է, որ այս անգամ տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

Ներկայացումը հանդիսատեսի համար սկսվեց պատկերասրահի նախասրահից: Այստեղ հրավիրվածներին դիմավորեցին շրջանակով բայց կենդանի Մոնա Լիզան, Ֆրիդա Կալոն և Մարգարտե ականջօղով աղջիկը:

 

«Կենդանացած» կտավների մասնակցությամբ կրթահամալիրի թատրոն լաբորատորիան ներկայացրեց թատերական ինտերակտիվ էտյուդ:

 

Հայտնի կտավներից ընտրված կերպարները նախանշում էին միջոցառման թեմատիկան՝ գեղարվեստականությունն ու ընտրված ոճը:

 

Կատարումներով ներկայացան նաև կրթահամալիրում գործող «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթը, Ֆոլկ բենդ գործիքային համույթը, դաստիարակ շվիահարների համույթը:

 

Հանդիսատեսին ցուցադրությամբ ներկայացան նաև կրթահամալիրի կերպարվեստի, կինո-ֆոտո և տեխնոլոգիական այլ խմբեր:

 

Ներկայացման ընթացքում համերգային ծրագրով հանդես եկան կիթառահարների, «Սեբաստացիներ» հանրակրթական խմբերգության և վոկալ համույթները, ինչպես նաև կամերային անսամբլը և ուսուցչական երգչախումբը:

 

Կրթահամալիրի ամենամյա համերգ-ներկայացումը եզրափակվեց «Կենաց երգ», «Ծառ ծաղկեցավ», «Քաղենք խաղողը» երգերի միասնական կատարմամբ։ Կատարողներին ձայնակցելու համար հանդիսատեսն օգտվեց կրթահամալիրի ճամփորդական երգարաններից:

 

Նյութը՝ Արուսյակ Հոխիկյանի

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ