Հասարակություն - Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։

«Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ «The Economist»-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։

Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Ես միայնակ չեմ» (I Am Not Alone)։ Այն պատրաստ կլինի հաջորդ տարի»,- ասված է գրառման մեջ։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ