Միջազգային - Մոսկվայում սպասվող ձնաբուքը հետաձգել է 36 չվերթ, չեղարկել՝ 8-ը

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում այսօր հետաձգվել է 36 չվերթ, չեղարկվել՝ 8-ը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երևանյան ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ՝ «Վնուկովո»-ում հետաձգվել է 7 չվերթ, մեկը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 20 չվերթ, 7-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 9 չվերթ:

ՌԴ «Հիդրոմետկենտրոն»-ի տվյալների համաձայն՝ Մոսկվայի մարզում դեկտեմբերի 22-ին սպասվում է ձնաբուք, մերկասառույց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ