Հասարակություն - Բողոքի ակցիայի մասնակիցները բացեցին Էջմիածին- Երևան ճանապարհը

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ բողոքող քաղաքացիները բացեցին ժամեր շարունակ փակած Էջմիածին- Երևան ճանապարհը։ 

Նշենք, որ նրանք պահանջում են նորից կալանավորել նախօրեին 25 մլն դրամ գրավով ազատ արձակված գեներալ Մանվել Գրիգորյանին և կոչումազրկել նրանց։

Նրանց է հանդիպել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ասել, որ նրանց կողմից է և հորդորել է բացել ճանապարհը՝ նախատոնական օրերին քաղաքացիներին անհարմարություններ չստեղծելու համար։

Նշենք, որ այս պահին Էջմիածին-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնված է։ Ցուցարարները հայտարարեցին, որ եթե իրենց պահանջները չկատարվեն ավելի մեծ մասշտաբով են բողոքի ակցիաներ անկցկացնելու։
 

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ