Հասարակություն - Սահմանվել է պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինծառայության անցնելու կարգը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ս.թ. օգոստոսի 1-ի հրամանով սահմանվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:


Հրամանով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացնելու, դիմումը բավարարելու կամ մերժելու, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և զինվորական պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ