Հասարակություն - Ընդամենը խնդրում ենք վարչապետին, որպեսզի վերանայի որոշման նախագիծը. բողոքի ցույցը շարունակվում է

Առավոտից Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ մի շարք նախարարությունների միավորման և կրճատումների:

«Ընդամենը խնդրում ենք վարչապետին, որպեսզի վերանայի որոշման նախագիծը: Մեր խորին համոզմամբ՝ նախագծի մշակմանը մասնակցել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Պիտի խնդրենք, որ հանրային քննարկումների արդյունքում ձևավորվի նախագիծ, պրոֆեսիոնալ հիմքերի վրա պետք է դրվի նախագիծը: Կամայականություններից պետք է աշխատանեք զերծ մնալ: Մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ երեկ հանդիպել ենք, առաջարկել է հիմնավորում պատրաստել՝ ուղղված վարչապետին, որը կստորագրի նաև ինքը»,-ասաց մշակույթի նախարարության մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ աշխատողները չեն առաջնորդվում միայն նեղ շահերով և գլոբալ խնդիր են տեսնում:

«Բյուջեում գումար ավելացնելու համար գնալ մասսայական կրճատումների, հանցագործություն է: Պարոն վարաչապետն իր ընտրման առաջին իսկ օրից խրախուսել է ներգաղթը, կարծում եմ, որ սա հզոր ալիք է լինելու արտագաղթի»:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ