Հասարակություն - Էջմիածնի քաղաքապետին վերագրվող տեսանյութերը համարել են պոռնկագրական, քրգործ է հարուցվել

էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը, որոնք տարածվել են համացանցում, ոստիկանությունը համարել է պոռնկագրական, և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաստատում են  Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Ոստիկանությունը գործն արդեն իսկ ուղարկել է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի անվան հետ կապված պոռնկագրական նյութերը համացանցում սկսեցին շրջանառվել այն ժամանակ, երբ նա Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր և առաջադրվել էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ