Տնտեսություն - Հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազելու է. Ֆիննախի ներկայացուցիչ

Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարվա վերջում կկազմի 3.3 տրիլիոն դրամ կամ 6.9 մլրդ դոլար: Դա կկազմի համախառն ներքին արդյունքի 49.8 տոկոսը, և այս ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան նախորդ տարիներին:

 «2019 թվականի փոխառությունների ծրագիր» թեմայով միջոցառմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության Ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը:

«Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները 2019-ին կազմելու են 151.6 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրներից հատկացված միջոցները կազմելու են 54.1 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցները կկազմեն 70 մլրդ դրամ:

Արտաքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցների ներգրավումը կկազմի 155.4 մլրդ դրամ: 2019-ին 151.6 մլրդ դրամ պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2.2 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ 2019-ի վերջում պետական պարտքը կկազմի 3.3 տրիլիոն դրամ կամ 6.9 մլրդ դոլար, որը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կլինի 49.8 տոկոս»,-ներկայացրեց Համբարձումյանը:

2016-ին Հայաստանի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել էր 51.9 տոկոս, 2017-ին՝ 53.7 տոկոս: Սակայն 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է նվազեցնել պարտք/ՀՆԱ մակարդակը: Կանխատեսվում է, որ այն կկազմի 50.7 տոկոս: Համբարձումյանի խոսքով՝ 2019-ին փոխառությունների ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ ավելի կնվազի, և կանխատեսվում է, որ կիջնի 50 տոկոս շեմից:

 


Համբարձումյանը պարտքի կառավարման կարևորագույն գործոններից համարեց պորտֆելի ռիսկերի կառավարումը: 2018-ի կանխատեսումներով՝ նաև փոխառությունների ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ ռիսկի ցուցանիշները կգտնվեն ուղենշային սահմանում: Կառավարության պարտքի պորտֆելն ամենաշատը կրում է փոխարժեքի ռիսկ: Համբարձումյանը տեղեկացրեց, որ կառավարության պարտքի ռազմավարությամբ նախանշվել է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է մեծացնել ներքին աղբյուրներից պակասուրդի ֆինանսավորման ծավալները՝ մեծացնելով ներքին պարտքի, դրամով ներգրաված պարտքի տեսակարար կշիռները:

Դրամով ներգրավված պարտքը 2017թ-ի 18.4-ի դիմաց, կանխատեսվում է, որ 2019-ի արդյունքներով կաճի մինչ 19.6 տոկոս, ներքին պարտքը 20.7-ից կաճի մինչև 21.8 տոկոս:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ