Հասարակություն - Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ բարձրագույն ղեկավարությանը սպասարկած զբոսանավն աճուրդի դնելու նախագծին

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժ­նետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի: Այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Որպես մեկնարկային գին կսահմանվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 90 մլն 915հազար դրամ շուկայական արժեքը:

Ըստ հիմնավորման, որոշման նախագծում նշված զբոսանավը տեղակայված է Սևանա լճում և մինչ այժմ սպասարկել է ՀՀ բարձրագույն ղեկավարությանը և բարձրաստիճան հյուրերին՝ Սևանա լճում տարբեր միջոցառումների ընթացքում: «Վերը նշված նպատակով զբոսանավի հետագա շահագործման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը այլևս չկա, այդ իսկ պատճառով որոշման նախագծով թույլատրվում է ընկերությանը՝ աճուրդով օտարել զբոսանավը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ