Միջազգային - Աշխատավարձ պահանջող մեքսիկացի բժիշկները պատանդ են վերցրել նահանգապետի կնոջը

Մեքսիկական Տաբասկո նահանգի Վիլյաէրմոսա քաղաքի մանկական հիվանդանոցի բժիշկները, ովքեր պահանջում են վճարել իրենց աշխատանքի դիմաց, պատանդ են վերցրել նահանգապետ Արտուրո Նունեսայի կնոջը:

Ինչպես հաղորդում Universal պորտալը, Մարտա Լիլիա Լոպեսը, ով ղեկավարում է տեղի ընտանեկան զարգացման կենտրոնը, ավելի քան 6 ժամ պատանդ է մնացել բժիշկների մոտ: Նա ազատագրվել է տեղի ոստիկանության ուժերով: Կինը չի տուժել: Բողոքողները նաև կոտրել են դատախազների երկու ավտոմեքենա և փորձել են շրջել դրանք:
Տաբասկոյի բժիշկների տարիներ շարունակ կուտակված աշխատավարձերն ու պարգևավճարները գնահատվում են ավելի քան 200 միլլիոն պեսո (10 միլիոն դոլար):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ