Միջազգային - Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետները կառաջադրվեն Նոբելյան մրցանակի

Մակեդոնիայի և Հունաստանի վարչապետները՝ Զորան Զաևը և Ալեքսիս Ցիպրասը, կառաջադրվեն 2019 թվականի Նոբելյան մրցանակի՝ նախկին Հարավսլավիայի շուրջ ծագած 27-ամյա վեճը դադարեցնելուն ուղղված ջանքերի համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

Ըստ նախաձեռնողների՝ սա «արտակարգ կարևորություն ունեցող գործընթաց» է:

«Նախևառաջ, այս քայլն ուղղված կլինի այդ կոնֆլիկտի կարգավորմանը: Երկրորդ՝ այս ժամանակաշրջանում մեզ պետք են լավ նորություններ, հատկապես Եվրոպայում: Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում ամեն օր: Դրա համար էլ շատ կարևոր է ցույց տալ, որ երկխոսությունն անհնարին չէ, և պետք է մտածել կոնֆլիկտի լուծման ուղղությամբ»,- ասել է 2015 թվականի Նոբելյան մրցանակակիր Ուիդեդ Բուշամաուին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Մակեդոնիան, Հունաստանի պնդմամբ, համաձայնել էր երկիրը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիա այն բանի համար, որ կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ