Մամուլ - Նախագահ Արմեն Սարգսյանին դատի են տվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հրամանագիրը չստորագրելու համար քաղաքացին դատի է տվել նախագահ Արմեն Սարգսյանին:

Վարդան Կարապետյանը ՀՀ վարչական դատարան համապատասխան հայց է ներկայացրել՝ պահանջելով ստիպել նախագահին ընդունել իր քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր:

Նկատենք, որ այս գործով որպես պատասխանող դատարանում ներգրավվել են  վարչապետը, ՀՀ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը,  ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը:

Քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձը ընդամենը 16 տարեկան է, ասել է թե` ընդամենը երկու տարի է մնացել, որ նա բանակ զորակոչվի, ուստի հավանաբար դա է պատճառը, որ գործով որպես պատասխանող է ներգրավված նաև պաշտպանության նախարարությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ