Միջազգային - Այսօր Պուտինի հետ ասուլիսին հավատարմագրվել է ռեկորդային թվով լրագրող

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Այն կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին և կհեռարձակվի ուղիղ եթերում: Առայժմ մամուլի ասուլիսի համար նախատեսված է 3 ժամ, սակայն նախորդ տարիներին այն ավելի երկար է տևել:

 

Այս անգամ ՌԴ նախագահի մամուլի ասուլիսին Կրեմլում հավատարմագրել են ռեկորդային թվով լրագրողներ՝ 1702 հոգի: Վլադիմիր Պուտինի համար ռեկորդային է եղել 2008թ. ասուլիսը. այն տևել է 4 ժամ 40 րոպե: Պուտինը պատասխանել է 106 հարցի:

Կրեմլից հաղորդել են, որ Պուտինը հանգամանորեն նախապատրաստվել է ասուլիսին՝ ուսումնասիրել է տեղեկատվական նյութերը և շփվել գերատեսչությունների ղեկավարների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ