Սպորտ - «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային կտուգանի Instagram-ում հրապարակման համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային կտուգանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո Instagram-ում հրապարակման համար:

Պորտուգալացի մասնագետի հեռացումից հետո Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը հրապարակել էր իր քմծիծաղով լուսանկարը, որը րոպեներ անց հեռացրել էր:

Անգլիական ակումբը դա որակել է որպես անհարգալից վերաբերմունք և որոշել տուգանել Պոգբային:

Վերջերս ֆրանսիացի կիսապաշտպանի ու Մոուրինյոյի հարաբերությունները լարված էին:

55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականի հուլիսը:

Մինչև այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ