Հասարակություն - Մարկ Գրիգորյանն ազատվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից քիչ առաջ տեղեկացրել են, որ Մարկ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Նշվում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը հրավիրել է խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին իր զբաղեցրած պաշտոնից, իր դիմումի համաձայն, ազատելու մասին:

«Մինչև սահմանված կարգով նոր գործադիր տնօրենի նշանակումը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի լիազորությունները դրվեցին գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ