Հասարակություն - Ինչո՞ւ են ավելացվել Երևանի բյուջեով նախատեսված ծախսերը

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է ավագանու «Լույս» խմբակցության անդամների կողմից տարածված տեղեկություններին, թե Երևանի բյուջեով նախատեսված մի շարք ծախսեր ավելացել են, իսկ որոշ կարևոր ոլորտներին առնչվող ծախսեր, հակառակը՝ կրճատվել:

 

Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների բարձրացումը Լևոն Հովհաննիսյանը պայմանավորել է քաղաքապետարանի աշխատակիցների ցածր աշխատավարձով: Նրա խոսքով` քաղաքապետարանը նման քայլի է գնում, որպեսզի բարձրացնի աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

Բացի այդ, քաղաքապետարանը պատրաստվում է աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ իրականացնել: Ըստ Հովհաննիսյանի` քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը լավ չի տիրապետում օտար լեզուներին:

Բարձրացված հարցին` ինչո՞ւ են գրեթե կրկնակի ավելացվել արտասահմանյան գործուղումներին հատկացվող ծախսերը, Լևոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. իրենք պատրաստվում են արդյունավետ գործուղումներ իրականացնել ու տարբեր երկրներից ներդրումներ բերել Երևան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ