Միջազգային - Ուկրաինան պաշտոնապես համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը. Տիմոշենկո

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ աշխատանքային միգրացիան այստեղից ավելի շատ նման է փախուստի:


«Բնակչության 58,7%-ի եկամուտները ցածր են միջինից, իսկ 30,5%-ինը՝ նվազագույն սպառողական զամբյուղից: Մենք պաշտոնապես Եվրոպայի ամենաաղքատ երկիրն ենք: Սա էլ աղետալի միգրացիայի իրական պատճառն է»,- նշել է Տիմոշենկոն:

 

Նա նաև մեջբերել է Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալները, ըստ որոնց՝ վերջին մեկ տարվա ընթացքում երկրից հեռացել է շուրջ 1 միլիոն մարդ, իսկ ևս 3 միլիոնը պատրաստ է լքել Ուկրաինան հենց հիմա: Վերջում Տիմոշենկեն խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում վերացնել արտերկրում գտնվող ուկրաինացիների դրամական փոխանցումների հարկումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ