Հասարակություն - Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

ՊՆ N զորամասում երեկ՝ դեկտեմբերի 17–ին, գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 19–ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։

«Այս պահին զինծառայողին տեղափոխում են մեզ մոտ։ Վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չգիտենք»,– հայտնում են  հոսպիտալից։

 

Նշենք, որ պարզ չէ՝ զինծառայողն ինչ պայմաններում է հրազենային վնասվածքը ստացել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ