Հասարակություն - Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: 
Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում վտեղ-տեղ առկա մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան,  Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր»
ավտոճանապարհին, Մ2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-
ին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և
Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության
համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի
ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից
ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված
ավտոմեքենաներ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ