Մամուլ - Ալրաղացի Լյովիկի ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ է պարտք պետբյուջեին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտն­վել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսա­դաշտում:


«Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը՝ «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ՝ որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին:

 

Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգա­մավորի ընկերությունը դեռևս 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեր 412 հազար դրամ, սակայն չի վճարել: Եվ նշված գումարը վերածվել է 1 մլն 370 հա­զար դրամի, որն էլ ՀԾԿՀ-ն պարտադ­րում է ընկերությանը վճարել»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ