Հասարակություն - Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի

2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: Ավագանու արտահերթ նիստի օրակարգում 11 հարց է՝


1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին,

2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

3) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

4) գույք նվիրաբերելու մասին,

5) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին,

6) Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

7) Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

8) Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N3532-Ա որոշումը և «Արևամանուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին,

9) «Երևանի հ.159 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին,

10) գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին,


11) կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ