Տարածաշրջան - Իլհամ Ալիևը խոսել է նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում զինծառայողներին բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ խոսել է նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին:
«Մեր բանակն ունակ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Կարող եմ ասել, որ հաջող գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ է անցել նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտար տարածք»,- «Интерфакс»-ը մեջբերում է նրա խոսքը:

Նրա խոսքով՝ այդպիսով «Ադրբեջանը կարող է վերահսկել ռազմավարական ճանապարհները»:

Ալիևը նաև հայտարարել է Ադրբեջանի «ռազմական մեծ ներուժի» մասին, որը, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր գործոնն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ