Հասարակություն - Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարարի հետ

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որի մասնագետները պատրաստ են արձագանքելու ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներին, այլև իրականացնում են համատեղ նախագծեր երրորդ երկրների տարածքներում, մասնագետներ են պատրաստում արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում:

Կենտրոնի ստեղծումից երեք տարի անց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 350 աշխատակից արդեն իսկ վերապատրաստվել է, իսկ 70 հայ մասնագետ վերապատրաստում է անցել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության բուհերում: Այս տարի կենտրոնը իրականացրել է ամենամեծ մարդասիրական աջակցությունը, որի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ համատեղ ջանքերով Սիրիա է ուղարկվել շուրջ 100 տոննա սննդամթերք:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են գործընկերային համագործակցության զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու և ընդլայնելու առկա փոխգործակցության շրջանակները:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ