Ժամանց և շոու բիզնես - Շակիրան Իսպանիայում մեղադրվում է մոտ 15 մլն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու համար

Կոլումբացի հայտնի երգչուհի և բարերար Շակիրան Իսպանիայում դատախազների կողմից մեղադրվում է հարկերից խուսափելու համար, գրում է The Guardian-ը:

Ըստ դատախազության տվյալների՝ երգչուհին խուսափել է 14.5 մլն եվրոյի հարկերի վճարումից՝ պնդելով, որ Բահամյան կղզիներում է բնակվում, մինչդեռ փաստացի բնակվել է Կատալոնիայում:

Շակիրան բնակության վայրը փոխել էր 2015թ.-ին՝ Բահամյան կղզիներից Բարսելոնա տեղափոխվելով, որտեղ ապրում է զուգընկերոջ՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող Ժերար Պիկեի և երկու որդիների հետ:

Դատախազությունը պնդում է, որ Շակիրան 2012-2014թթ. բնակվել է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և պետք է այդ տարիներին ունեցած իր եկամուտից հարկ վճարեր Իսպանիային:

Այժմ դատավորը պետք է որոշի՝ արդյոք Շակիրայի դեմ դատական գործ հարուցելու համար բավարար ապացույցներ կան:

Այս առիթով երգչուհին մեկնաբանություն չի արել: Նրա փաստաբանն ասել է, որ իր կարիերայի ընթացքում Շակիրան տարբեր վայրերում է բնակվել և միշտ հարգել է դրանց օրենքները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ