Միջազգային - Պետդեպը ողջունել է հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումը

ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ առաջնորդների որոշումը՝ հակառուսական պատժամիջոցները կես տարով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն։

«Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդի միաձայն որոշումը՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ»,-նրա խոսքերն է մեջբերում Պետդեպի մամուլի ծառայությունը։

Պալադինոն նշել է, որ ԱՄՆ-ը նաև ողջունում է ԵՄ ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի այն շրջաններին աջակցություն ցուցաբերելուն, որոնց վրա բացասաբար են ազդում Ազովի ծովում Ռուսաստանի գործողությունները։

«ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար, և մենք կշարունակենք աշխատել եվրոպացի գործընկերների ու դաշնակիցների հետ՝ ներկայացելու միասնական ճակատ ընդդեմ Կրեմլի ագրեսիայի»,-ասել է Պալադինոն։

Դեկտեմբերի 13-ին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ ԵՄ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով որոշել են երկարաձգել հակառուսական տնտեսական պատժամիջոցները 6 ամսով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ