Միջազգային - Իսրայելը դժգոհություն է հայտնել Արևմտյան Երուսաղեմի մասին Ավստրալիայի որոշման վերաբերյալ

Իսրայելը դժգոհություն է հայտնել, որ Ավստրալիան ճանաչել է Արեւմտյան Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Վարչապետ Բենյամին Նետանյահուի վստահված անձը հայտարարել է, որ սխալ կլիներ պնդումը, որ Իսրայելը չի վերահսկում ամբողջ քաղաքը, հաղորդում է Reuters-ը:

Ինքը Նետանյահուն գերադասել էլ ոչինչ չասելԿանբերայի որոշման մասին Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստի ընթացքում, որը, որպես կանոն, թույլ է տալիս նրան հանրայնորեն արտահայտել իր կարծիքը կարեւոր դիվանագիտական իրադարձությունների մասին:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել էր, որ Կանբերան պաշտոնապես ճանաչում է Արեւմտյան Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, բայց հաստատել է իր երկրի աջակցությունն՝ ուղղված պաղեստինյան մայրաքաղաք Արեւելյան Երուսաղեմին երկու պետությունների հիման վրա խաղաղ համաձայնագրի շրջանակներում:

Իսրայելի ԱԳՆ-ն մեղմ է պատասխանել՝ անվանելով Ավստրալիայի որոշումը «ճիշտ ուղղությամբ քայլ»:

Ցաչի Հանեգբին՝ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն ու Նետանյահուի վստահված անձը «Լիկուդ» կուսակցությունում, առավել բացահայտ քննադատել է Ավստրալիային՝ չնայած անվանել է նրան «մտերիմ ընկեր երկար տարիների ընթացքում»:

«Ցավոք, այդ դրական լուրերում նրանք սխալ են գործել»,-ասել է Հանեգբին լրագրողներին: «Քաղաքի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ չկա բաժանում: Երուսաղեմը մեկ ամբողջություն է: Նրա նկատմամբ իսրայելական վերահսկողությունը հավերժ է: Մեր ինքնիշխանությունը բաժանված կամ կասեցված չի լինի: Եւ մենք հույս ունենք, որ Ավստրալիան շուտով թույլ տված սխալը շտկելու տարբերակ կգտնի»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ