Միջազգային - Ցուցարարները պահանջում են Սերբիայի նախագահի հրաժարականը

Սերբիայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույց են անցկացվել, որոնց ընթացքում ցուցարարները երթով անցել են քաղաքի փողոցներով ու հասել նախագահի նստավայր, պահանջել նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Ցուցարարները համարում են, որ երկրի նախագահն իշխանության գալուց հետո ստեղծել է վախի մթնոլորտ, սահմանափակել է ազատություններն ու մասնավորապես լրատվամիջոցների ազատությունը։ Չնայած այն բանին, որ Սերբիայի նախագահը վարում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մերձեցման քաղաքականություն, ցուցարարները համարում են, որ նա պոպուլիստ է ու մերժում են նրա ավտորիտար իշխանությունը։

 

Ցույցն անցկացվել է տեղացող ձյան պայմաններում, ինչը չի կանգնեցրել ցուցարարներին։ Նրանց մի մասն էլ կրել է դեղին բաճկոններ, որոնք Ֆրանսիայի մասշտաբային ցույցերից հետո սիմվոլիկ են դարձել բոլոր ցուցարարների համար։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ