Ժամանց և շոու բիզնես - Apple-ին կասկածում են iPhone X-ի մասին տեղեկությունները կեղծելու մեջ

Apple ընկերությանը մեղադրում են iPhone X սմարթֆոնի մասին կեղծ տեղեկություններ հաղորդելու համար, ընկերության դեմ նման դատական հայց է ներկայացվել ԱՄՆ Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանային դատարան:

Ինչպես գրում է CNET-ը, դատական հայցում նշված է, որ սմարթֆոնի էկրանի չափսն իրականում 5.6875 դյույմ է, մինչդեռ Apple-ը ներկայացրել է այն որպես 5.8 դյույմ: Բացի դրանից, ընկերությունը նշել է, որ սմարթֆոնի տեսախցիկը կարող է աշխատել մինչև 2436 x 1125 պիքսելով, մինչդեռ, ըստ հայցվորների, տեսախցիկի հնարավորություններն ավելի ցածր են:

Ավելի վաղ Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը խոստովանել է, որ սկսել է ավելի քիչ օգտվել iPhone հեռախոսից:

Կուկը նշել էր, որ նախկինում սմարթֆոնից մեկ րոպե անգամ չի կտրվել, հիմա դրա օգնությանն առավել քիչ է դիմում: Apple-ի ղեկավարը սահմանափակել է իր բջջայինին եկող ծանուցումների թիվը՝ դրանով իսկ նվազեցնելով սմարթֆոնից օգտվելու ժամաքանակը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ