Հասարակություն - Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Արագած-Արթիկ ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ