Քաղաքական - Վրաստանի վարչապետը շնորհավորել է Ն. Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման և ժողովուրդների բարեկեցության:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ